Լեյլա Աբդուլաևա. «Հայաստանի մեղադրանքները հանդիսանում են ցինիզմի և կեղծավորության վերջին սահմանը»

irevanaz.com

Հայաստանի մեղադրանքները հանդիսանում են ցինիզմի և կեղծավորության վերջին սահմանը:
Այս մասին ասել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը՝ կապված պատմության և դեմոկրատիայի հարցերում Ադրբեջանի դեմ մեղադրանքների հետ:
Նրա խոսքով, հայկական կողմն իրավունք չունի մեղադրել Ադրբեջանին պատմության և դեմոկրատիայի հարցերում:
«Սա ցինիզմի և կեղծավորության վերջին սահմանն է: Մի երկիր, որի խղճի վրա է գտնվում Խոջալուի կոտորածը, ինչպես նաև տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների անմեղ մահը և հարյուր հազարավոր կործանված ճակատագրերը՝ իր զինված ագրեսիայի և արյունոտ էթնիկ զտումների հետ կապված՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների մեկ հինգերորդ մասը տասնամյակներ շարունակ ռազմական օկուպացաիյաի տակ պահող և այնտեղից բռնի կերպով վտարված բնակչությանը իր պատմական տարածքներ վերադառնալը չթույլատրող երկիրը ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական հիմք չունի՝ խոսելու ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին» - նշել է Աբդուլաևան:
Մամուլի ծառայության ղեկավարը ասել է նաև, որ միջազգային հանրությունը քաջ հայտնի է՝ Հայաստանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար նորմերի և նրա ստանձնած բազմաթիվ միջազգային պարտավորությունների կոպիտ խախտումների մասին, չխոսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերի կատարման անհրաժեշտության մասին:
«Ինչ վերաբերում է հարգալից երանգի բացակայությանը, որի համար Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է մեղադրել մեզ, ապա հարկ է նշել, որ մեր երանգը հարգալից կլինի այն դեպքում, եթե հակառակ կողմը լինի՝ իրեն հարգանք և լուրջ վերաբերմունք ներշնչող սուբյեկտ», - հավելել է Աբդուլաևան:



Читайте также

Оставить комментарий