Լեյլա Աբդուլաևա. Փաշինյանի հայտարարությունները հանդիսանում են հերթական հարված բանակցային գործընթացին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Ինչպես հայտնել են ԱԳՆ-ում, Աբդուլաևան նշել է, որ Հայաստանի վարչապետի կողմից հուլիսի 23-ին կառավարության նիստի ընթացքում արված հայտարարությունները ևս մեկ հարված են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցկացվող բանակցային գործընթացին:
«Դրանով Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է դադարեցնել բանակցային գործընթացը: Նախորդ ժամանակաշրջանում նրա կողմից հնչեցված ելույթներն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը դեմ է բանակցային գործընթացին և հանդես է գալիս բանակցությունների ձևաչափը փոխելու պահանջով: Սակայն ձևաչափը չի կարող փոփոխվել:
Որպես օկուպանտ և ագրեսոր երկիր Հայաստանի՝ բանակցությունների համար պայմաններ սահմանելու փորձերը անընդունելի են», - նշել է Աբդուլաևան: