ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԼԱԵՎԱ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ՈՐԻՆ ՀՂՈՒՄ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն»

ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԼԱԵՎԱ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ՈՐԻՆ ՀՂՈՒՄ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն»Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական տեղեկատվություն է տարածել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման առնչությամբ, որն անցկացվել էր հունիսի 30-ին տեսակապի ձևաչափով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:
«Ինչպես արդեն նշել ենք, հանդիպմանը նախարար Էլմար Մամեդյարովը բարձրացրել է Ադրբեջանի օկուպացված հողերում Հայաստանի ապօրինի գործունեության, այդ թվում՝ ենթակառուցվածքային փոփոխությունների հարցը:
Նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանի սադրիչ գործողությունները ծառայում են ռազմական հռետորաբանության ուժեղացմանը:
Այս մասին ասել է    Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ-ի տարածած տեղեկությունը: 
«Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը՝ հանդիպման առնչությամբ, օկուպանտ երկրի անհիմն դիրքորոշման կրկնությունն է: Ակնհայտ է, որ տարածաշրջանում առկա լարվածության, հռետորաբանության, հակամարտության և թշնամանքի հիմքում դրված է Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների օկուպացիան, էթնիկ ադրբեջանցիների իրենց հարազատ հողերից վտարումը:
Հայաստանը, որը խոսում է բնակչությանը խաղաղության պատրաստելու պարտավորության մասին, պետք է կատարի այդ պարտավորությունը և իր օկուպացիոն ուժերը դուրս բերի Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզից և նրան հարակից շրջաններից, չխոչընդոտի ադրբեջանցիների իրենց տներ վերադարձին:  
Ինչ վերաբերում է «Ղարաբաղի ժողովուրդ» հասկացությանը, որին հղում է անում Հայաստանի ԱԳՆ-ն, Հայաստանում էլ լավ գիտեն, նման հասկացություն գոյություն չունի: Ղարաբաղում բնակվող հայերն Ադրբեջանի այդ մարզի երկու համայնքներից մեկն են: Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ղարաբաղի ադրբեջանական համայնքը վտարվել է իր հարազատ հողերից:
Հակամարտության կարգավորման բանակցությունների նպատակն է վերականգնել այդ մարդկանց խախտված հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հայաստանի զորքերի դուրսբերումն Ադրբեջանի օկուպացված հողերից: Տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման այլ կճանապարհ գոյություն չունի», - ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:



Читайте также

Оставить комментарий