ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԼԱԵՎԱ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Հայաստանը պատրաստ չէ կարգավորման գործընթացին:
Այս մասին Haber Global-ին հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։
«Հայաստանը չի ցանկանում ընդունել այն իրողությունները, որոնք ձևավորվել են 2020 թվականի պատերազմից հետո։ Մինչ նորմալացման գործընթացը շարունակվում է, Հայաստանը չի կարող կատարել իր ստանձնած պարտավորությունները և, այդպիսով, լարվածություն ստեղծելով, փորձում է շեղել ուշադրությունը, ինչով վնաս է հասցնում կարգավորման գործընթացին»,- ասաել է Աբդուլլաևան։


Читайте также

Оставить комментарий