Ռասիմ Մուսաբեկով. «Ադրբեջանում նկատել են Բորդյուժայի երևանյան հայտարարությունները»
Հայաստանում ՀԱՊԿ-ի «Անխախտելի եղբայրություն» զորավարժությունների ավարտից հետո՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Բորդյուժան արել է հետևյալ հայտարարությունը. «Անթուլատրելի է սահմանում տեղի ունեցող իրադարձությունները, երբ ծանր սպառազինությունից գնդակոծվում են բնակավայրերը։
Տագնապահույզ է անում այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների բազմաթիվ հայտարարությունների վերաբերյալ՝ մեր հարևանների կողմից ոչ մի արձագանք չի հետևել»։
Հայկական ԶԼՄ-ները դա ներկայացրել են, որպես ՀԱՊԿ-ի աննախադեպ հայտարարություն, այն ժամանակ, երբ իրականում հնչեցվել է Նիկոլայ Բորդյուժայի ընդամենը մասնավոր կարծիքը, Facebook-ի իր էջում գրում է Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիսանում է բարձրագույն վարչական (այլ ոչ թե քաղաքական) պաշտոնատար անձ և իրագործում է կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը, այսինքն քաղաքական լիազորություններ չունի և ՀԱՊԿ-ի անունից ինքնուրույն հայտարարություններ անելու լիազորությունից զուրկ է։
Նա կարող է ընդամենը տեղեկացնել՝ Պետությունների ղեկավարների խորհրդի, կամ ԱԳՆ ղեկավարների խորհրդի, պաշտպանության նախարարների ընդունած որոշումների, կամ հայտարարությունների մասին, նշում է պատգամավորը։
«Սակայն Ադրբեջանի կողմից հայկական սահմանները գնդակոծելու հետ կապված՝ ՀԱՊԿ-ի լիազոր մարմինների «բազմաթիվ հայտարարությունները» երբեք չեն ընդունվել, ավելի ճիշտ, երբեք չեն հրապարակվել։ Այնպես որ ՀԱՊԿ-ի Խորհրդին հղում անելով՝ սեփական խոսքերին ծանրակշռություն տալու Բորդյուժայի փորձը կոռեկտ չէ։
Նույնիսկ որպես անձնական կարծիք՝ Գեներալ Բորդյուժայի հայտարարությունները բավարար չափով ծանրակշիռ չեն: Հիշեցնեմ, որ դեռ Բորիս Ելցինի նախագահության օրոք, ՌԴ-ի սահմանապահ զորքերի գլխավոր հրամանատակ Բորդյուժան նշանակվել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի բարձր պաշտոնում։
Հազիվ ընդունվելով պաշտոնում՝ Բորդյուժան անզգուշաբար ձեռնարկել էր Վլադիմիր Պուտինին ԱԴԾ-ի ղեկավարի պաշտոնից տեղափոխելու ինտրիգան։ Սակայն արդյունքում ինքն է ընկել անհարմար վիճակի մեջ։ Միայն նվաստացուցիչ բացատրություններով և աղաչանքներով է նա նշանակվել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, որտեղ զրկված է որևէ իրական լիազորություններից ու ազդեցության լծակներից։
Նա Կրեմլ մուտք ու ելք չունի։ Մոսկովյան «քաղաքական տուսովկայում» և գեներալիտետում նրա նկատմամբ վերաբերում են չքողարկված արհամարհանքով։ Բորդյուժան միջազգային մակարդակով նույնպես չի ընկալվում։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ի մյուս աշխատակիցները նախընտրում են երկխոսություն անցկացնել Ռուսաստանի ԱԳՆ-ի, ՊՆ-ի հետ, անտեսում են ՀԱՊԿ-ը և նրա գլավոր քարտուղարին։
Այնպես որ, Ադրբեջանում նկատել են Բորդյուժայի երևանյան հայտարարությունները։ Բայց դրան նշանակություն են տալիս ճիշտ այնքան, որքան պաշտոնաթող գեներալ Բորդյուժայի իրական քաղական ու ռազմական «կշիռն է», որն ինչ որ քարտուղարություն է անում այնտեղ՝ ՀԱՊԿ-ում։