Ռասիմ Մուսաբեկով. «Բորդյուժան, ինչպես և Կազեմիրովը՝ դարձել է հայկական լոբբիստների պնակալեզը»
Հարցազրույց Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի հետ։
— Հունվարի 16-ին ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում զետեղվել է հայտարարություն, որի մեջ ասվում է, որ անթուլատրելի է՝ Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնաթողությունը կապել 2019 թ. դեկտեմբերի 29-ի միջադեպի մեկնաբանության հետ, քանզի նրա՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները սպառվել են 2016 թ. դեկտեմբերի 31-ին։ Ստացվում է, որ ՀԱՊԿ-ը պաշտպանու՞մ է Բորդյուժայի դիրքորոշումը, որի կողմից օգտագործվել է «ԼՂՀ» հասկացողությունը։
— Որոշումն այն մասին, որ 2016 թ. դեկտեմբերի 31-ին Բորդյուժան կլքի իր պաշտոնը՝ վերապահվել էր, երբ երկարաձգում էին նրա լիազորությունները։ Եթե նա լռեր և ոչինչ չասեր, միևնույն է նա ստիպված կլիներ հեռանալ։ Նա ասել է, թե ոչ, ցանկացած դեպքում նա կթողներ իր պաշտոնը։ Դա եղել է մի մարդու հայտարարություն, ով փաստորեն արդեն ոչ մի լիազորություն չի ունեցել։ Դա մասնավոր հայտարարություն է, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի։
— Ուշադրություն դարձնելով հայերի նկատմամբ նրա սերը, կարող է արդյո՞ք նա «միանալ» Վլադիմիր Կազեմիրովին և վերածվել հայերի հերթական պաշտպանի։
— Այո, նա կարող է գնալ որտեղ ցանկանա։ Ընդհանրապես, նա արդեն ոչ ոք է։ Նրա խոսքերը ունեն նույն «կշիռը», ինչպես և Վլադիմիր Կազեմիրովի խոսքերը։ Նրանք դարձել են հայկական լոբբիստների պնակալեզներ և դա նրանց մասնավոր գործն է։ Ոչ Կազեմիրովը, ոչ էլ Բորդյուժան ոչ մի կապ չունեն ՌԴ-ի քաղաքականության նկատմամբ։
— Այդ դեպքում ինչու՞ չեն նրա արտահայտությունները հետագայում խմբագրվել և մնացել են ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում։
— Ինչպե՞ս կարելի է դա խմբագրել։ Չէ որ նա ասել է դա, երբ դեռ եղել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար։ Կարելի է պարզապես Բելառուսի և Ղազախստանի միջոցով պնդել, որպեսզի հանել տվյալ հայտարարությունը։ Ես կրկնում եմ, դա Բորդյուժայի մասնավոր հայտարարությունն է, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի։ Բորդյուժայի իազորությունները ավարտվել են մեկ ու կես տարի առաջ, այնուհետև դրանք երկարաձգել էին մեկ տարով։ Երբ նրան հայով փոխարինելու հետ կապված՝ չկարողացան կոնսենսուս ձեռք բերել, ապա Բորդյուժայի լիազորությունները երկարաձգեցին մինչև նախորդ տարվա վերջը։
Սակայն, նույնիսկ չնայած նրան, որ Բորդյուժային փոխարինող չգտան, նրան պաշտոնաթող արեցին, իսկ նրա լիազորությունները հանձնեցին նրա տեղակալին։
— Դուք համարում եք, որ ՀԱՊԿ-ը տրամադրված չէ՞ Ադրբեջանի դեմ։
— Ղազախստանի և Բելառուսի շնորհիվ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիրքերը նույնիսկ ավելի ուժեղ են, քան Հայաստանի դիրքերը։ Այն մասին վկայում է նաև այն փաստը, որ հայերը չեն կարողանում իրենց հովանավորյալին խցկել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Բորդյուժան չուներ ՀԱՊԿ-ի անունից հայտարարություններ անելու լիազորություը։ Նա զբաղվում էր տեխնիկական հարցերով, պատրաստում էր նյութեր և փաստաթղթեր, փոխանցում էր ինչ որ տեղեկություններ, թղթեր էր քարշ տալիս։ Եթե նա ինչ որ բան ասում էր, ապա միայն իր անունից։
— Ադրբեջանը ինչպե՞ս պետք է վերաբերվի, եթե կրկնվեն նման դեպքեր։
— Եթե նման հայտարարությունները կրկնվեն, անկախ նրանից, թե ով է դա արել՝ ՀԱՊԿ-ի պաշտոնյան, քարտուղարը, ապա Ադրբեջանը հնարավորություն ունի՝ ՀԱՊԿ-ի բարեկամ անդամ երկրների միջոցով շրջափակել նման անընդունելի հայտարարությունները։
Սերժ Սարգսյանը նիստերի ժամանակ լաց է եղել, որ Հայաստանը ոչ մի օգնություն չի ստանում ՀԱՊԿ-ից։ Հասկանալի է, որ նա ոչինչ չունի վճարելու նման աջակցության համար։
Նույն Բորդյուժան էլ բազմիցս հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվությունը ավարտվում է հայ-ադրբեջանական սահմանով և Լեռնային Ղարաբաղը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության ոլորտից դուրս է։
— Սակայն գաղտնիք չէ, որ Հայաստանը մշտապես սադրանքներ է իրագործում հայ-ադրբեջանական սահմանում։ Նա կարող է արդյո՞ք այդպիսով ՀԱՊԿ-ը ներգրավել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ։
— ՀԱՊԿ-ի ոչ մի անդամ երկիր մատը մատին չի խփի այդ հակամարտության մեջ Հայաստանին աջակցելու համար։ Փաստորեն ՀԱՊԿ-ը գտնվում է հայ-ադրբեջանական հակամարտությունից դուրս։
Հայաստանի տարածքում տեղակայված են Ռուսաստանի զինված ուժեր։ Հայաստանի գործողությունները չեն ուղղված նրան, որպեսզի իր կողմը գրավել ՀԱՊԿ-ը, հայերը հիանալի հասկանում են, որ դա անհնար է, այլ ունեն հայ-ռուսական դաշնակցության մեխանիզմը գործադրելու նպատակ։