Կոնստանտին Մաշովեց. «Ադրբեջանի ռազմական ներուժը բացահայտ բարձր է, քան Հայաստանում»

irevanaz.com

Հարցազրույց ուկրաինացի հայտնի ռազմական փորձագետ, ռազմական լրագրող Կոնստանտին Մաշովեցի հետ։

— Դուք ինչպե՞ս էք գնահատում Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը՝ Հայաստանի ղեկավարության այն հայտարարության լույսի ներքո, որ ղարաբաղյան անջատողականները պետք է ներգրավվեն բանակցային գործընթացին:

— Այդ հայտարարությունը գնահատում եմ բացասական։ Պարոն Նիկոլ Փաշինյանը խորամանկում է, առավել ևս՝ առաջարկում է «աշխարհի վերաբաժանման» սկզբունքները օգտագործել «կարգավորում» պիտակի ներքո։ Հիշեցնեմ, այդ սկզբունքները դժվարությամբ ու վատ են համաձայնեցվում միջազգային իրավունքի նորմերի հետ։ Տվյալ դեպքում պարոն Փաշինյանը օգտագործում է ջայլամի դիրքը, իբր Հայաստանը ոչ մի կապ չունի Ղարաբաղում պատերազմի հետ։ Եթե Ադրբեջանը համաձայնվի դրա հետ, ապա ռազմավարական, աշխարհաքաղաքական առումով խորապես կսխալվի։

— Դուք ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ներուժը։

— Երկու երկրների ռազմական ներուժի համակողմանի գնահատվան համար ես անհրաժեշտ տեղեկատվություն չունեմ։ Սակայն, սուբյեկտիվ տեսակետով համարում եմ, որ Ադրբեջանը բացահայտ գերազանցում է իր հակառակորդին։ Նախ և առաջ, երկու առանցքային չափանիշներով՝ ռազմատեխնիկական և ժամանակակից բանակի ուղղությամբ սեփական զինված ուժերի բարեփոխման դինամիկայում։ Ռազմական գործողությունների անցկացման ժամանակակից մեթոդների, ՌՕՏ-ի նորարարությունների ներդրման և Հայաստանի հետ ռազմական ընդհարման հիպոթետիկ մասնակցության ռեսուրսային ապահովման առումով Ադրբեջանը բացահայտ մի գլուխ բարձր է։
Armiya.az



Читайте также

Оставить комментарий