Ֆիլիպ Էկոզյանց. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է»

irevanaz.com

Հարցազրույց ուկրաինացի հետազոտող, պատմաբան, հայտնի բլոգեր Ֆիլիպ Էկոզյանցի հետ։

—Լինելով հայզգի ներկայացուցիչ, պատասխանեք խնդրեմ, Դուք համաձայն ե՞ք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է։

—Լեռնային Ղարաբաղը՝ անկասկած Ադրբեջանի Հանրապետության հողն է։ Պատմականորեն դա Ադրբեջանի տարածքն է։ Բնակչության մեծամասնությունը եղել է մահմեդական, փոքրամասնությունը՝ քրիստոնյա (ոչ միայն հայեր)։ Եթե խոսենք հասարակ ժողովրդի, կամ, ինչպես այն անվանում են՝ բնակչության հասարակ շերտերի մասին, ապա համարում եմ, որ մենք գենետիկորեն միատարր ենք և ժողովուրդներին վերաբաժանելը հանդիսանում է արհեստական և դա միայն վնաս է բերում ժողովուրդներին: Ցավոք սրտի, այդ վնասը բոլոր առումներով մենք այսօր ստանում ենք Լեռնային Ղարաբաղում։

—Դուք ունենալով երկու ժողովուրդների ծագման վերաբերեալ սեփական պատմական տեսակետը, բացահայտ ասում եք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանարապետության հողն է։ Դուք ստիպված ե՞ք լինում հատուցել նման տրամաբանության համար։ Ոչ բոլոր հայերն են բացահայտ խոստովանում այն, ինչ այսօր վիճարկվում է Հայաստանում և հայկական սփյուռքում։

—Ստիպված եմ հատուցել, բայց դա ժամանակավոր է։ Իմ անձնական կենսափորձով ես գիտեմ, որ ճշմարտության ամենամեծ կարիքը ունի նա, ով դրանից վախենում է։ Վստահ եմ, որ շուտով շատ բան կփոխվի։ Ես դատարկ տեղում չեմ անում իմ հետևությունները, վերջիվերջո ամեն ինչ կլուծեն։
Եվ նրանք, ովքեր այսօր իմ դիրքորոշման և իմ դատողությունների համար ատում են ինձ, համոզված եմ, կդառնան իմ աշխատանքում լավագույն օգնականներ։ Տա աստված։
Armenia.Az



Читайте также

Оставить комментарий