Վահագն Կարապետյան. «Լեռնային Ղարաբաղը չարորակ ուռուցք է Հայաստանի համար»

irevanaz.comՂարաբաղյան հակամարտությունը զրկեց հայրենիքից 100 հազարավոր մարդկանց: Ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիներ դարձան փախստական և հարկադրաբար տեղահանված: Միայն Հայաստանից վտարվեցին ավելի քան 250 հազար ադրբեջանցիներ: Չնայած այս ամենին, այսօր միայն Բաքվում շարունակում է ապրել ավելի քան 30 հազար հայ: Իսկ ահա Հայաստանը ստիպված եղան լքել ոչ միայն ադրբեջանցիները, այլև այն հայերը, որոնք խաղաղության և արդարության կողմնակից էին: Հենց նրանք էլ դարձան Հայաստանում իշխող հանցավոր ռեժիմի թիրախը: Քաղաքական էմիգրանտ Վահագն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղը համեմատում է Օմելա պարազիտ բույսի հետ: Կարապետյանն իր պատմական հայրենիքը լքել է ավելի քան 20 տարի առաջ՝ քաղաքական հայացքների համար: Այսօր նա բնակվում է Կանադայում, ամսագրի գլխավոր խմբագիր է: Վահագն Կարապետյանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում միանշանակ է. «Լեռնային Ղարաբաղը չարորակ ուռուցք է Հայաստանի համար: Վիրաբուժական միջամտության միջոցով որքան շուտ հեռացվի այդ ուռուցքը, Հայաստանն այնքան շատ գոյատևելու շանսեր կունենա»:
Վահագն Կարապետյանը СВС հեռուստաալիքին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում զոհված հայ զինծառայողների ցուցակը, որը Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակվել էր շուրջ 1 ամիս առաջ: Ցուցակում նշված է 36 անուն, որոնցից միայն 12-ն է Լեռնային Ղարաբաղի բնակիչ: Մնացածները Հայաստանի քաղաքացիներ են:
«Բոլոր զոհվածները, որոնք Լեռնային Ղարաբաղից են, 30 և ավելի տարեկան տղամարդիկ են, որոնք զինվորական ծառայության համար աշխատավարձ էին ստանում: Իսկ զոհված հայաստանցիները 18 տարեկան զորակոչիկներ են: Այսօրվա դրությամբ Ղարաբաղը ոչ իրավական, ոչ ֆիզիկական, ոչ էլ փաստացի առումով չի հանդիսանում այդ պատանիների հայրենիքը: Ի՞նչ հիմունքներով են Հայաստանի քաղաքացիներին տանում ծառայելու Լեռնային Ղարաբաղի տարածքում, դա ինձ համար անհասկանալի է», -նշում է Վահագն Կարապետյանը:   
Քաղաքական էմիգրանտի համոզմամբ, Հայաստանի զինվորները չպետք է զոհվեն հանուն Լեռնային Ղարաբաղի անջատողականների շահերի: Վահագն Կարապետյանը հայերին և ադրբեջանցիներին կոչ է անում ի վերջո հասկանալ, որ երկու երբեմնի եղբայրական ժողովուրդների շահերը շատ ավելի կարևոր են, քան կռվախնձորը ի դեմս Լեռնային Ղարաբաղի: Վահագն Կարապետյանը  իր հայրենակիցներին խնդրում է ընդունել այն փաստը, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին:      «Ես շատ ուրախ կլինեի, եթե բանականությունը հաղթանակեր և այդ տարածքը վերջապես վերադարձվեր Ադրբեջանին», - ասում է Վահագն Կարապետյանը:
Նա ափսոսանքով նշում է, որ ապրիլյան բախումներն ավելի հեռացրին հայերին ու ադրբեջանցիներին միմյանցից: Սակայն վստահ է, որ հարցը կարելի է լուծել, եթե հայերն ու ադրբեջանցիները սեղանի շուրջ նստեն առանց միջնորդների: Քաղաքական էմիգրանտը վստահ է, որ հայ ժողովուրդը չունի այլ ելք, քան նորմալ հարաբերություններ հաստատել տարածաշրջանային հարևանների, հատկապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ:



Читайте также

Оставить комментарий