Ֆարհադ Մամեդով. «Երևանը նման է որբ հորթի»

 irevanaz.comԵՄ-ն և Արևելյան գործընկերության մասնակից երկրները պատրաստվում են Վիլնյուսի գագթնաժողովին, որը պետք է կայանա այս տարվա աշնանը:

Վերջերս՝ Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևանում հայտարարել է, որ հաջորդ ֆինանսական ցիկլիում՝ 2014-2020 թթ. նախատեսված է առավել էական ֆինասական օգնություն այն երկրների համար, որոնք Ասոցիացիայի վերաբերյալ պայմանագրի շրջանակներում նոր ազդակ կհաղորդեն բարեփոխումներին:

Ֆյուլեն միայն կոչ է արել աջակցել՝ «մադրիդյան սկզբունքների» շուրջ համաձայնության հասնելու ջանքերին, իսկ դա չափազանց անորոշ է և չի կրում իր մեջ Հայաստանի հանդեպ պայմանի որևէ տարր:

ԶԼՄ-ների հաղորդագրության մեջ ասվում է, թե  նա հիշեցնում է, որ Հայաստանի երկու հարևանների հետ փակ են նրա սահմանները, սակայն չի հիշեցրել սահմանների փակման պատճառները և իրավիճակից դուրս գալու ճանապարհները:

Ինչպես նշվեց, ԵՄ-ն որոշակի ֆինանսական օգնություն է խոստացել  Հայաստանին: Այդ շրջանակներում Ֆյուլեն ընդգծել է ազատ առևտրի մասին պայմանագրի կարևորությունը:

Այսպիսով ԵՄ-ն Երևանի առջև որպես պայման չի դնում Ադրբեջանի տարածքների օկուպացիայից ազատելը և պրակտիկ քայլեր չի ձեռնարկում ագրեսորին՝ ինչպիսին Երևանին ճանաչել է Եվրախորհրդարանը՝ պատժելու ուղղությամբ:

Հայաստանը այդ ենթատեքստում նման է որբ հորթի, որին դոնոր երկրները ցանկանում են լրացուցիչ միջոցներ տրամադրել՝ մեծանալու համար:

Ֆարհադ Մամեդով,

Ադրբեջանի նախագահին կից

Ռազմավարական հետազոտությունների

կենտրոնի տնօրեն



Читайте также

Оставить комментарий