ԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ԿԾԱՌԱՅԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Հայաստանին «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայով և «Կեսար» ինքնագնաց հրետանային համակարգերով համալրելու Ֆրանսիայի քայլերից հետո, մենք չափազանց սխալ և վտանգավոր ենք համարում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու Եվրամիության որոշումը, որը կծառայի լարվածության ուժեղացմանը տարածաշրջանում։ Եվրամիության նման գործողությունները ակնհայտորեն կողմնակալ բնույթ են կրում և հանդիսանում են տարածաշրջանում բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականության դրսևորում։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ԵՄ խորհրդի որոշումը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 10 մլն եվրո ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ։
«Հայաստանին ռազմական օգնությունը և դրա հետագա մեծացման կոչերը կնպաստեն՝ այս երկրի ռազմական ներուժի և կործանարար գործունեության ամրապնդմանը, որը շուրջ 30 տարի օկուպացման տակ է պահել Ադրբեջանի Հանրապետության տարածքների մի մասը և ներկայումս չի ցանկանում հրաժարվել մեր տարածքային ամբողջականության նկատմամբ իր հավակնություններից:
Մենք կտրականապես դեմ ենք Եվրամիության խորհրդի այս որոշմանը և ակնկալում ենք տրամադրվող օգնության մասին տեղեկատվության թափանցիկ հրապարակում։ ԵՄ-ն պետք է վերջ դնի նման քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի ռազմականացմանը, և գիտակցի, որ խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն։ Հակառակ դեպքում Հայաստանի ցանկացած ապակայունացնող սադրանքի պատասխանատվությունը կընկնի Եվրամիության վրա»,- ասաել է Հաջիզադեն։