ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՈՐՈՇ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Politico-ին տված հարցազրույցում կտրուկ պատասխանել է Մարդու իրավունքների հարցերով եվրոպական հանձնակատարին և Եվրախորհրդարանին։
Պաշտոնական Բաքվի ներկայացուցչի խոսքով՝ որը մեջբերում է Politico-ն, այս երկու կառույցները գտնվել են Ադրբեջանի վաղեմի մրցակցի՝ Հայաստանի ազդեցության տակ։
«Եվրախորհրդարանում որոշ քննարկումներ հիշեցնում են աբսուրդի թատրոն կամ կրկես։ Աշխարհը տեսել է կոռուպցիայի ամոթալի պրակտիկան այս հաստատությունում։ Իմ երկրին բարձրաձայն դեմ արտահայտվողներից շատերին աջակցում է հայկական լոբբին և Հայաստանի կառավարության PR-ն ու լոբբիստական արշավը։ Ես նաև խորհուրդ կտայի ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարին այլոց քարոզ կարդալու փոխարեն լրջորեն զբաղվել Եվրամիությունում մարդու իրավունքների աճող խնդիրներով»,- ասել է Հաջիևը։
Նրա խոսքով, «հայ ռազմական հանցագործներին ազատ արձակելու կոչերը, որոնք սպանել են Ադրբեջանի անմեղ քաղաքացիների, հավասարազոր են նացիստական ռազմական հանցագործների ազատ արձակմանը»: