ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ՝ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ. ՍԻՄՈՆՅԱՆ

Ադրբեջանը գործողություն է իրականացրել Ղարաբաղում՝ ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, մենք շատ վրդովված էինք, քանի որ աշխարհը չարձագանքեց այս պատերազմին այնպես, ինչպես մենք էինք ուզում, և դրա պատճառը նաև մեր կողմից լեգիտիմության բացակայությունն էր:  Ադրբեջանը գործողություն է իրականացրել Ղարաբաղում, որի համար ուներ ՄԱԿ-ի առնվազն 3-4 բանաձեվ»,- խոստովանել է Սիմոնյանը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները ցանկանում են, որ խաղաղ բանակցությունները մտնեն փակուղի։
«Մենք չպետք է թույլ տանք, որ խաղաղ գործընթացը մտնի փակուղի, դա են ուզում այն երկրները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի, իսկ գուցե նաև Ադրբեջանի նկատմամբ»,- ընդգծեց Սիմոնյանը։


Читайте также

Оставить комментарий