ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԱՆՋԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺ ԵՆ ԿՐԵԼՈՒ

Այդ մասին Ալիևը հայտարարել է Խանքենդիում:
Ալիևը մեկնաբանություններ է հնչեցրել Ղարաբաղի այսպես կոչված նախկին «հայ ղեկավարների»՝ այսօր Բաքվի բանտում պահվող Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հասցեին:
«Ադրբեջանի դրոշը ծածանվում է Խանքենդիում, և դա պետք է նրանց համար դաս լինի»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ ղարաբաղցի անջատականները երբեք ուշադրություն չեն դարձրել իր նախազգուշացումներին այն մասին, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կա՛մ դիվանագիտական, կա՛մ զենքի ուժով կազատագրի Ղարաբաղը»:
«Նրանք կարծում էին, թե իմ ասածը դատարկ խոսքեր են: Ոչ: Այն ամենն, ինչ ասել եմ՝ իրականացրել եմ, դա բոլորը գիտեն, այդ թվում՝ Հայաստանում, և թող չմոռանան Հայրենական պատերազմը և հակաահաբեկչական միջոցառումները»,- հայտարարել է Ալիևը:
Նա դատապարտել է նաև արևմտյան երկրներին, ասելով, որ երբ հայերը գրավում էին Ադրբեջանի հողերը, ոչ մի երկիր Ադրբեջանին չսատարեց, բարոյական աջակցություն չցուցաբերեց:
«Տեսեք, թե այսօր որ երկրներն են առավել թշնամաբար տրամադրված Ադրբեջանի նկատմամբ՝ հենց այն երկրները, որոնք 1992-93 թվականներին աջակցեցին Հայաստանին, դրդեցին օկուպացիայի, աջակցեցին օկուպացիային ու արդարացրին այն, 30 տարում ոչինչ չի փոխվել»,- ասել է Ալիևը: