ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՈՒՂԵՐՁԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ. ԴՈՒՔ ԿԱՊՐԵՔ ՆՈՐՄԱԼ ԿՅԱՆՔՈՎ

Անդրադառնալով Ղարաբաղի հայերին՝ Ալիևը նշել է, որ նրանք չպետք է հետևեն իրենց, այսպես կոչված, առաջնորդներին։
Այս մասին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով «Ղարաբաղի հայերին ուղղված ուղերձի» մասին հարցին:
«Այդ ղեկավարներն անընդհատ ստում էին նրանց: Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ լինելով ադրբեջանական հասարակության մաս՝ նրանց համար ապահովվելու են անվտանգության և իրավունքների երաշխիքներ, այդ թվում՝ կրթական, մշակութային, կրոնական և քաղաքային։ Նրանք կապրեն նորմալ կյանքով։ Նրանք նույնպես կդադարեն մանիպուլյացիայի պատանդ լինել։ Կարծում եմ՝ եթե նրանք ինձ լսեն, ինձ կհասկանան։ Նրանք գիտեն, որ ես կանգնած եմ իմ խոսքերի հետևում»,- ընդգծել է Ալիևը։


Читайте также

Оставить комментарий