ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻՆ. «ՄԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՁԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ: ՄԵՆՔ ՉԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ Ո՛Չ ԱՅՍՕՐ, Ո՛Չ ԱՊԱԳԱՅՈՒՄ

Հայաստանի հայերին ուղղված իմ ուղերձը կլինի հետևյալը՝ մենք խաղաղություն ենք ուզում նրանց պետության հետ։ Այս մասին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով «Հայաստանի հայերին ուղղված ուղերձի» մասին հարցին: «Մյուս ուղերձը նրանց՝ հստակ հասկանալ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և ուժերի հարաբերակցությունը։ Երկար տարիներ Հայաստանի ղեկավարները համոզում էին իրենց ժողովրդին, որ նրանք ունեն աշխարհի ամենաուժեղ բանակը, որ պատերազմի դեպքում գալու են Բաքու. պատերազմը ոչնչացրել է այս պատմությունները։ Մենք չենք ցանկանում նոր պատերազմ ո՛չ այսօր, ո՛չ ապագայում»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий