ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ 2022 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ՇՈՒՇԱ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԻ»
2022 թվականին մենք տոնելու ենք Շուշա քաղաքի 270-ամյակը։ 1752 թվականին Փանահալի խանը հիմնադրել է Շուշան, իսկ նոր տարում մենք հանդիսավոր կերպով նշելու ենք այդ հոբելյանը։ Նկատի առնելով այս փառավոր ամսաթիվը և նպատակ ունենալով արագացնել Շուշայի վերականգնումը, ես Նոր տարին հայտարարում եմ «Շուշա քաղաքի տարի»։
Այս մասին, մասնավորապես, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Աշխարհի Ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում։
«Ինչպես գիտեք, այսօր Աշխարհի Ադրբեջանցիների համերաշխության օրն է։ Համոզված եմ, որ աշխարհի ադրբեջանցիներն այս տոնը նշում են խանդավառությամբ։ Արդեն երկրորդ տարին է՝ նրանք այն նշում են ոգևորությամբ։ Ես գիտեմ, որ օկուպացիայի ժամանակաշրջանը և դրա հետ կապված ամեն ինչ մեծ տառապանք է պատճառել արտերկրում ապրող ադրբեջանցիներին։ Որովհետև տարբեր երկրներում հայերի հետ շփվելիս նրանց ամբարտավան հայացքները ցավ են պատճառել աշխարհի ադրբեջանցիներին։ Իսկ այժմ իրավիճակը լիովին փոխվել է։ Մենք երբեք մեծամիտ չենք եղել, բայց միշտ զգացել ենք մեր ուժը։ Վստահ եմ, որ այսօր աշխարհի ադրբեջանցիները բոլոր երկրներում, որտեղ նրանք ապրում են, քայլում են գլուխները վեր գբարձրացրած և իրավամբ հպարտանում են իրենց պատմական հայրենիքով՝ Ադրբեջանով»,- ասել է պետության ղեկավարը։