ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՑ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ

«Մենք արդեն շատ դրական ազդանշաններ ենք ստանում Ղարաբաղի հայերից»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևը՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը։
«Ղարաբաղում ապրող հայերին մենք համարում ենք մեր քաղաքացիները։ Հուսով ենք, որ նրանք նույնպես շուտով կհասկանան, որ որպես Ադրբեջանի քաղաքացիներ կունենան բոլոր իրավունքներն ու ազատությունները, և նրանց անվտանգությունը կապահովվի։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, բազմազգ երկիր է, և բոլոր էթնիկ խմբերն այստեղ ապրում են խաղաղության պայմաններում և արժանապատիվ, այդ թվում՝ էթնիկ հայերը։ Մենք հայկական փոքրամասնություն ունենք, և նրանք որևէ խնդիր չունեն»,- հայտարարել է պետության ղեկավարը:


Читайте также

Оставить комментарий