ԲՐԻԿՍ-ԻՆ ՄԻԱՆԱԼԸ ԴՐԱԿԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԵՐևԱՆԻ ՈՒ ԲԱՔՎԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ․ ՌԴ ԴԵՍՊԱՆ

Ռիա Նովոստիի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկում նախատեսվում է արդյոք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում:
«Ես նման տեղեկություն չունեմ։ Կարող եմ միայն ավելացնել, որ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր միացումը ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին օբյեկտիվորեն կընդարձակի միջպետական երկխոսության դաշտը, ինչը դրականորեն կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- հայտարարել է դեսպանը։
Հիշեցնենք` ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։