ԵՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ

Այս մասին Բաքվում Եվրոպայի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հայտարարել է՝ Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն։
Դեսպանն ընդգծել է, որ ներկայումս ԵՄ-ն Ադրբեջանի հիմնական տնտեսական գործընկերն է՝ առևտրի, օտարերկրյա ուղղակի ներդրումների եւ նավթարդյունաբերության ոլորտում, ինչը շատ կարևոր է տնտեսության դիվերսիֆիկացման համար։