ՌԴ ԱԳՆ. ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ ԿՆՊԱՍՏԻ ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է՝ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը։
Նա նշել է, որ հանձնաժողովի ձևավորումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ հնարավորություն կտան կանխել սահմանային միջադեպերի առաջացումը և, ընդհանուր առմամբ, կարևոր ներդրում կունենան Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: «Նախատեսում ենք մասնագիտացված շփումներ անցկացնել, արդյունքները պատշաճ կերպով կտեղեկացվեն ԶԼՄ-ներով», - ասել է Զայցևը։