ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԱԳՐԵՍԻԱ ՉԻ ԵՂԵԼ, ԻՍԿ ՀԱՊԿ-Ը ՊԱՐՏԱՎՈՐ Է ԵՐԿՐՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ

«ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև ստեղծված այս կացության պատճառը այդ երկրի ներքաղաքական վիճակն է, ինչպես նաև, իհարկե, Ղարաբաղում ծագած ճգնաժամի հետևանքները»,- Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես բազմիցս եմ ասել, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, ՀԱՊԿ-ի հետ որևէ կապ չուներ, որովհետև Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել, իսկ ՀԱՊԿ-ը պարտավոր է երկրներին պաշտպանել արտաքին հարձակումներից»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
 «Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններն իրենց առանձնահատկությունն ունեն։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն, առավել ևս չէր ընդգրկել Ղարաբաղն իր պետականության կազմում։ Այն ամենն, ինչ տեղի էր ունենում, իրավաբանորեն Հայաստանի հետ որևէ առնչություն չուներ։ Եվ փոքր-ինչ տարօրինակ է կարծել, թե ՀԱՊԿ-ը պետք է պատերազմեր այդ անկլավի տարածքում»,-նշել է Պուտինը հավելելով,- «Մյուս կողմից, կողքից գնահատականներ տալը միշտ ավելի հեշտ է, ներսում ամեն ինչ շատ ավելի բարդ է»։


Читайте также

Оставить комментарий