ԼԵՈՆԻԴ ԿԱԼԱՇՆԻԿՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ ՀԱՊԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ Է ԿՐՈՒՄ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկը քաղաքական բնույթ է կրում:
Այս մասին հայտարարել է՝ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Անվտանգության նման հարցերն առավել հաճախ լուծվում են զգույշ: Մամուլի ներկայությամբ բաց հարթակներում հայտարարություններն արվում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է վաստակել որոշ քաղաքական միավորներ, հաստատվել կառավարության մակարդակում, խորհրդարանում կամ այլուր», - «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Կալաշնիկովը:
Նա համարում է, որ նախ, Փաշինյանը կարող էր համապատասխան գաղափարները քննարկել իր մակարդակով: «Նա ՀԱՊԿ-ի անդամ է, հասկանում է այս կազմակերպությանն անդամագրված երկրների դիրքորոշումները, մասնավորապես՝ Տաջիկստանի, հասկանում է, որ նրանց մոտ այժմ անհանգիստ է: Այս առումով դա պետք է անել շատ զգույշ», - նշել է կոմիտեի ղեկավարը:
Կալաշնիկովի խոսքով՝ «հարցը շատ բարդ է, լուրջ, առաջին հերթին այն պետք է լուծեն երեք առաջնորդները՝ Պուտինը, Ալիևը և Փաշինյանը»:


Читайте также

Оставить комментарий