ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ BRICS-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ. ՄՈՍԿՎԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲՐԻԿՍ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԲԱՔՎԻ ՀԱՅՏԻՆ

Մոսկվան աջակցում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Բաքվի հայտին:
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նշվում է նաև, որ Ալիևը հրավիրվել է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ  Ադրբեջանը պաշտոնապես ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել։
ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական բլոկին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն:
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։


Читайте также

Оставить комментарий