ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ BRICS-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ: ՉԻՆԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանը պաշտոնական հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել է՝ «Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրը»։ Համաձայն հռչակագրի 4.5 կետի՝ ադրբեջանական կողմը ցանկություն է հայտնել միանալ BRICS-ին, իսկ չինական կողմը ողջունել է Ադրբեջանի մտադրությունը։
BRICS-ը ստեղծվել է 2006 թվականին, կազմակերպությունը ներառում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։