ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԼԱԵՎԱ. ԵՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

«Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացել է Եվրամիության Արևելյան գործընկերության VI գագաթնաժողովը, որի արդյունքում ընդունվել է Համատեղ հռչակագիր:
Փաստաթղթում արտացոլված են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝  ԵՄ-ի աջակցությունը բոլոր մասնակից երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Հռչակագիրը ողջունում է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող բանակցությունները, ինչպես նաև «Հարավային գազային միջանցք» նախագծի ավարտը, որը նպաստում է դեպի ԵՄ գազի մատակարարման աղբյուրների և ուղիների դիվերսիֆիկացմանը»:
Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ ի պատասխան Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրում նշված՝ Ադրբեջանի հետ կապված վերապահումների վերաբերյալ ԶԼՄ-ների հարցին։
«Համատեղ հռչակագիրը նաև կոչ է անում գլոբալ համերաշխության, համագործակցության ուժեղացման և բազմակողմանիության՝ համաճարակի կանխարգելման, դրա հետևանքները մեղմելու և վերացնելու համար։
Քանի որ համատեղ հռչակագրում Բելառուսի վերաբերյալ արտահայտված տեսակետները չէին համապատասխանում Ադրբեջանի արտաքին քաղաքականության սկզբունքներին՝ Ադրբեջանը վերապահումով ընդունեց այդ փաստաթուղթը:
Այսինքն՝ Ադրբեջանը հայտարարեց, որ չի կիսում 11-րդ կետում արտահայտված՝ Բելառուսի հետ կապված դիրքորոշումը։
Ադրբեջանի մեկ այլ վերապահում կապված էր «հակամարտությունից տուժած տարածքների» հետ՝ Համատեղ հռչակագրի տեխնիկական հավելվածում։ Այսպես, փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն կաջակցի այն կազմակերպություններին, որոնք գործում են մայրաքաղաքներից դուրս՝ հակամարտությունից տուժած տարածքներում։ Ադրբեջանն իր վերապահման մեջ ընդգծեց այդ տարածքներում գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը այն երկրի խնդրանքով և համաձայնությամբ, որին պատկանում է այդ տարածքը։ Այս դիրքորոշումն ուղղակիորեն հիմնված է միջազգային իրավունքի և պետությունների ինքնիշխան իրավունքների վրա»,- ընդգծել է Աբդուլաևան։


Читайте также

Оставить комментарий