ԱԳՆ-Ն՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՊԱԿԻՍՏԱՆԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի եռակողմ հանդիպման արդյունքներով արտաքին գործերի նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ հուլիսի 3-ին Աստանայում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հանդիպումը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստի շրջանակում։
Եռակողմ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր, ինչպիսիք են իրավիճակը Գազայում, Կիպրոսը, Քաշմիրը և իսլամաֆոբիան:
Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռակողմ համագործակցության գործընթացի շրջանակներում ավելի վաղ հանդիպումներ են անցկացվել խորհրդարանների խոսնակների և արտգործնախարարների մակարդակով, ծրագրվում է հանդիպում կազմակերպել նաև պետությունների ղեկավարների մակարդակով։ Նաև վերահաստատվել է երեք երկրների միջև համագործակցության հնարավորությունները զարգացնելու ընդհանուր մտադրությունը։