ԲԱՔՈՒՆ ՈՒ ԻՍԼԱՄԱԲԱԴԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՌԱԿՈՂՄ ՁԵՎԱՉԱՓԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ

Պակիստանում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին ընդունել է այդ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Ադրեբջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական, էներգետիկ ոլորտներում:
«Նշվել է, որ բոլոր ոլորտներում Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափի ակտիվության ամրապնդումը հատուկ ներդրում կունենա փոխշահավետ համագործակցության մեջ և կծառայի երեք երկրների տարածաշրջանային և գլոբալ դիրքերի ամրապնդմանը», - ասված է ԱԳՆ-ի մամլո ծառայության հաղորդագրությունում:


Читайте также

Оставить комментарий