ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ուզբեկստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Տաշքենդում մասնակցել է՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) նախարարների խորհրդի 26-րդ նիստին։
Նիստում Ջեյհուն Բայրամովը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է Ադրբեջանի առաջնահերթություններն ու ծրագրերը 2023 թվականի համար ՏՀԿ-ի նախագահության շրջանակներում։ Ելույթի ընթացքում ընդգծվել է, որ «Կանաչ անցում և փոխկապակցումներ» կարգախոսին նվիրված Ադրբեջանի նախագահությունը՝ կարևոր կլինի կազմակերպության ռազմավարությունն ու ծրագրերը, ինչպես նաև «ՏՀԿ-2025»-ի տեսլականը խթանելու համար։ Նշվել է, որ 2023 թվականին մեր երկրի նախագահության ընթացքում կանցկացվեն մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, մաքսայինի, սահմանային անցակետերի աշխատանքի, արդարադատության, զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում։
Միջոցառման մասնակիցները տեղեկացվել են Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածքով տրանսպորտային ուղիների կարևորության, տարածաշրջանային տրանսպորտային և տարանցիկ միջանցքների զարգացման ուղղությամբ Ադրբեջանի կատարած աշխատանքի մասին։ Բացի այդ, նշվել է, որ այդ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով Թուրքիայի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ համատեղ ստեղծվել են եռակողմ հարթակներ։ Ընդգծվել է՝ անցյալ տարվա հունիսին Բաքվում Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան ձևաչափով հանդիպման ժամանակ Բաքվի հռչակագրի ընդունումը և դրա առնչությամբ ընդունված որոշումները՝ Արևելք-Արևմուտք անդրկասպյան միջանցքի զարգացման վերաբերյալ։ Նախարարը հայտարար է՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանից Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կարևորությունը։ Նա ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների միջև համագործակցության զարգացման համար։
Բացի այդ, մանրամասն տեղեկատվություն է տրվել էներգետիկ անվտանգության ապահովման, «կանաչ էներգիայի» զարգացման բնագավառում Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքների մասին՝ համաձայն անցյալ տարվա հուլիսին մեր երկրի և Եվրամիության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի միջև Սև ծովով էներգետիկ մալուխի անցկացման նախագծի վերաբերյալ։
Նշվել է, որ նախագահության շրջանակներում միջոցներ կձեռնարկվեն՝ Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Մաքուր էներգիայի կենտրոնի, ՏՀԿ Տնտեսական հետազոտությունների կենտրոնի բացման, ինչպես նաև 2026 թ. Շուշայի, որպես ՏՀԿ-ի զբոսաշրջային մայրաքաղաքի թեկնածությունը առաջադրելու ուղղությամբ։
Նախարարների խորհրդի նիստի արդյունքում ընդունվել են մի շարք փաստաթղթեր ՏՀԿ-ի գործունեության հետագա ուղղությունների վերաբերյալ։ Տաշքենդի ամփոփիչ կոմյունիկեում հավանություն է տրվել՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին համապատասխան իրականացվող աշխատանքներին, Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապեր հաստատելու միջոցառումներին։ Կոմյունիկեում աջակցություն է հայտնվել Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ինքնիշխանության հարգման հիման վրա։ Վստահություն է հայտնվել, որ դա կնպաստի տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, կայուն խաղաղությանն ու տնտեսական առաջընթացին։