ԿԱՅԱՑԵԼ Է՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրների ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։
Հասանովի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել այդ երկրի ռազմական գերատեսչության ղեկավարի հրավերով։ Այցի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարարը ներկա կլինի ռազմական լայնածավալ վարժանքներին, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի բանակի զինծառայողները։


Читайте также

Оставить комментарий