ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ԳԵՐԱՍԻՄՈՎ
Երևանը և Բաքուն հաջողությամբ շարժվում են դեպի երկկողմ հարաբերությունների կարգավորում: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Ի հակակշիռ Արևմուտքի ապակառուցողական գործողությունների՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում: Մեր պետության ջանքերի շնորհիվ ակնհայտ է Բաքվի և Երևանի դրական առաջխաղացումը երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին», - ասել է Գերասիմովը: