ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ․ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԵՄ ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ԷԱԿԱՆ ԵՐԿԿՈՂՄ ՇՓՈՒՄՆԵՐՈՎ

Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտել է երկօրյա այցը Հայաստան:
Նա X-ի իր միկրոբլոգում գրառում է արել․
«Ավարտվեց երկու օրվա լավ հանդիպումները Հայաստանում։ Ընդգծվել է համապարփակ խաղաղ կարգավորման շարունակական աջակցության կարևորությունը։
Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև էական երկկողմ շփումներով, և անհամբերությամբ սպասում եմ ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը լիովին վերսկսելու հնարավորությանը», - ասվում է Կլաարի հրապարակման մեջ:


Читайте также

Оставить комментарий