ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ. ԱԼԻԵՎԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսվել է 30-ամյա հակամարտության ավարտից հետո, ուստի, ըստ նրա, զարմանալի կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ամեն ինչ նորմալ լիներ վերջին լայնածավալ պատերազմից ընդամենը երկու տարի անց:
«Դա ժամանակ է պահանջում։ Կարևորն այն է, որ Երևանի և Բաքվի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, ինչպես և վարչապետ Փաշինյանը։ Բայց սա ժամանակ է պահանջում և հեշտ գործընթաց չէ», - ասել է Կլաարը: