ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ. ԱՅՍՕՐՎԱ ՄԻՋԱԴԵՊԸ ԸՆԴԳԾՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում է։ Նա այդ մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:
«Վերադարձ Բաքու. անհամբեր սպասում եմ Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական բանակցություններին՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացը զարգացնելու համար։
Այսօրվա մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցություններում առաջընթացի կարևորությունը»,- գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը։


Читайте также

Оставить комментарий