ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԲԱՔՈՒՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ «ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» ԳՈՐԾՈՒՄ և ՈՒՐԱԽ ԿԼԻՆԻ ՏԵՍՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Ալիևը ասել է, որ Բաքուն ողջունում է ռուսական ներդրումները «Ղարաբաղի վերականգնման» գործում և ուրախ կլինի տեսնել Ռուսաստանի Դաշնությունից ընկերություններ տարածաշրջանում:
Նախագահի խոսքով, առաջին ներդրումային ծրագիրն իրականացրել է Թաթարստանը։
«Սա «ԿամԱԶ» սպասարկման կենտրոնն է Ջաբրայիլի շրջանում, որը բացել ենք Թաթարստանի ղեկավարը և ես... Այսպիսով, մենք սպասում ենք ներդրումների, և մենք ուրախ կլինենք նաև կապալառուների գալուն», - ասել է Ալիևը: