ՇԱՀԻՆ ՄՈՒՍՏԱՖԱԵՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 13 ՓԱԹԵԹ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ...

Ռուսական ընկերությունները Ադրբեջանին առաջարկների 13 փաթեթ են ներկայացրել՝ Ղարաբաղում աշխատանքներին մասնակցելու համար։
Այս մասին հինգշաբթի Բաքվում՝ «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» համաժողովում իր ելույթում ասել է՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
Նա նշել է, որ «Կամազ» ԲԲԸ-ն արդեն Ղարաբաղում ռուսական նախագծի իրականացման վառ օրինակ է ցույց տվել։
«Մեր տարածաշրջանը, ինչպես և մյուս մարզերը, բախվել է մի շարք խնդիրների՝ զինված հակամարտություն, համաճարակ, էներգետիկ ճգնաժամ, և այսօր մենք ունենք նոր իրողություններ։ Մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգանում է բոլոր ուղղություններով, մենք զարգացրել ենք համագործակցությունը նույնիսկ համավարակի պայմաններում։ Այսօր մենք համագործակցության յոթ ճանապարհային քարտեզ ունենք։ Բոլոր ճանապարհային քարտեզների ուղղությամբ հաջող համագործակցություն է ընթանում, և մենք հասնում ենք մեր նպատակներին։ Անցյալ տարի առևտուրը փոքր-ինչ կրճատվեց, և ես հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք կհասնենք նախահամավարակային ցուցանիշների։ Մենք ակնկալում ենք, որ աճի տեմպերն էլ ավելի կարագանան։ Լավ հեռանկար կա փոխադարձ ներդրումների համար։ Ադրբեջանում ռուսական ներդրումները կազմել են 6 մլրդ դոլար, որից 4,5 մլրդ դոլարը ուղղակի ներդրումներ են։ Ներկայումս մի շարք ներդրումային ծրագրեր են իրականացվում, նոր հնարավորություններ են բացվում»,- ասել է Մուստաֆաևը։


Читайте также

Оставить комментарий