Պավել Կլաչկով. «Բանակցային գործընթացը արդյունավետ է այն ժամանակ, երբ կողմերը ունեն ընդհանուր արժեքներ ու շահեր»

irevanaz.comՀարցազրույց ռուս քաղաքական վերլուծաբան Պավել Կլաչկովի հետ։
- Ինչպե՞ս կարող եք գնահատել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը։ Անցած տարի դրանց մակարդակը աճեց, թե՞ ընդհակառակը՝ սկսեց նվազել։
- 2013 թ. օգոստոսին կայացել է Ռուսաստանի նախագահի այցը Ադրբեջան: Վ. Պուտինի հետ մեկտեղ Ադրբեջան են ժամանել վեց առանցքային նախարարներ։ Հատկապես այդ ժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի առաջին դեմքերը հաստատել են բարի դրացիական հարաբերությունների զարգացման ուղին։
Ստորագրվել են էներգետիկ և տրանսպորտային ոլորտներին վերաբերող մի շարք փաստաթղթեր։ Քննարկվել են Կասպից ծովի իրավական կարգավիճակին և ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր։ Ռուսաստանը և Ադրբեջանը ընդունել են 2015 թ. հումանիտար ոլորտում համագործակցության ծրագիր։ SOKAR-ի և «Ռոսնևթի» միջև նավթի մատակարարման մասին պայմանագիր  է ստորագրվել ։
Մի խոսքով, միմյանց ընդառաջ շարժվելու համար Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում պետք է հաղթանակի առողջ դատողությունը և կոնկրետ գործարար մոտեցումը։ Չի կարդելի «գնալ» պատվերային տեղեկատու կամպանիաներով, որոնց նպատակը հանդիսանում է սանդրանքը։ Եվրասիական ինտեգրումից շահում են նրա բոլոր մասնակիցները։ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները Ադրբեջանի համար նշանակում են երկրի մրցունակության աճ, արտահանման հնարավորությունների ավելացում։ Ավելի շուտ՝ Արևմուտքը ապակառուցողական նպատակների համար կշարունակի ազգամիջյան հարաբերություննհերում օգտագործել լարվածության խաղաքարտը։ Համապատասխանաբար՝ մեր երկրներին հարկավոր է այդ խաղաքարտը «խփել» սեփական հաղթաթղթերով՝ տնտեսական, մշակութային և ուղղակի պետությունների բնակիչների միջև բոլոր ձևի կապերի ամրապնդմամբ։
- Ռուսաստանը հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներից մեկը։ Ինչպե՞ս էք կարծում՝ կարելի է 2014 թվականին ակնկալել Մոսկվայի միջնորդական առաքելության ակտիվացում։
- Նախ և առաջ, դժվար է կանխատեսել, որ նման երկարաձգված և նախկինում արյունահեղ հակամարտությունը կարող է կարգավորվել ինչ որ, նույնիսկ իրավաբանորեն անթերի, փաստաթղթերի սոսկ  ստորագրմամբ։ Անդրկովկասում հատվում են բազմաթիվ աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը, հակամարտությունը ուժային ճանապարհով կարգավորելու փորձերը միայն կբերեն լայնածավալ անկայունության վիճակի։ Դրա համար էլ խոսքը կարող է գնալ միայն խաղաղ կարգավորման փուլային գործընթացի մասին։
Երկրորդը՝ ցանկացած միջազգային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը Ռուսաստանի հավատարմությունը՝ ռուսական արտաքին քաղաքականության ընդհանուր գիծն է։ Այդ մասին բազմիցս ասել է մեր առաջնորդ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը։ Եվ այդ ուղին օրինակ՝ հետևողականորեն անցկացվում է Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակի կարգավորման դեպքում։
- Կարելի է արդյո՞ք հաստատել, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամագրվելուց հետո, Հարավային Կովկասը դադարել է Ռուսաստանի համար ներկայացնել նախկին շահագրգռվածությունը։
- Ռուսաստանը շահագրգռված է Կովկասի գլխավոր լեռնանցքի երկու կողմերին քաղաքական գործընթացների խաղաղ զարգացման և կայունության մեջ։ Բացի դրանից, Ռուսաստանն և Ադրբեջանը ունեն մի շարք տնտեսական շահեր։ Օրինակի, երբ ռուսական էներգետիկ համակարգը զգում է գագաթնակետային լարվածություն՝ մենք չբավարարող մեգավատերը ձեռք ենք բերում Ադրբեջանում և ընդհակառակը։ Իսկ քանի որ ադրբեջանական էներգետիկ համակարգը ավելի փոքր է, դրա համար այդ հոսքերը մեծ նշանակություն ունեն, քան ռուսական կողմի համար։
- ՄՄ-ին Երևանի անդամագրվելը  կարո՞ղ է ազդեցություն գործել ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման վրա։
- Պրակտիկան ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը արդյունավետ է այն ժամանակ, երբ կողմերը ունեն ընդհանուր արժեքներ և շահեր։ Հայաստանի և Ադրբեջանի համար  ընդհանուր արժեքներ կարող են լինել միայն եվրասիական, իսկ ընդհանուր շահերը կարող են ծագել միայն Մաքսային միության, կամ եվրասիական ինտեգրման  այլ ձևի շրջանակներում։ Նվազեցնելով լարվածությունը, ստեղծելով ընդհանուր շահեր՝ կարելի է դիմել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
- Ձեր կարծիքով ինչո՞վ կավարտվեն իրադարձությունները Կիևում. աստիճանաբար կդադարեն, թե՞.....
- Այսօրվա դրությամբ կարելի է հաստատել, որ ուկրաինական գունավոր հեղափոխականների «բլիցկրիգը» չհաջողվեց՝ ուկրաինա-ռուսական հարաբերությունները զարգանում են կառուցողական։ Սակայն նեոնացիստական ոգով արևմտամետ ակտիվությունը Արևմտյան Ուկրաինայում զարգանում է ոչ առաջին տասնամյակում, և ցավոք չի դադարի մեկ ժամվա ընթացքում։
- Արժե արդյո՞ք մոտ ապագայում սպասել Ուկրաինայի ՄՄ-ին անդանագրվելը։ Կարող է արդյո՞ք ՄՄ-ն Ադրբեջանի համար դառնալ գրավիչ։ Եթե այո, ապա հատկապես իչո՞վ։
- Մաքսային միությանը Ուկրաինայի անդամագրվելը համապատասխանում է երկրի արմատական շահերին, բայց ուկրաինական կողմը պետք է ընտրություն կատարի ինքնուրույն։ Առավել ևս դա վերաբերում է Ադրբեջանին։ ՄՄ-ին անգամագրվելը հնարավորություն կտար զարգացնել տնտեսական համագործակցությունը, իրագործել համատեղ ներդրումային նախագծեր, ինչպես նաև պահապանել Ադրբեջանի քաղաքացիների ՌԴ այցելելու ոչ վիզային ռեժիմը։ Սակայն ՄՄ-ին անդամակցելը պահանջում է լուրջ բանակցային գործընթաց, «ճանապարհային քարտեզի» կազմում, տասնյակ փաստաթղթերի ստորագրում և ներքին նորմատիվա-իրավական ակտերի նույնականության կապակցությամբ զգալի աշխատանք։
Կա գլոբալ խաղացողների միջև բարդ համապարփակ փոխազդեցության խնդիր։ Հաճախակի  ինտեգրման  գործընթացի բնական զարգացումը մեր արևմտյան գործընկերների մոտ առաջացնում է ագրեսիվ ճարտասանություն։ Համարում եմ, որ ռուսական կողմին հարկավոր է Ադրբեջանի հետ ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները։



Читайте также

Оставить комментарий