ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԵՐԿԿՈՂՄ ԱՇԽԱՏԵԼ․ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը և փոխանցել է Ադրբեջանին՝ բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Նաև ՀՀ հայտարարած խախտումների մասին, որ Ադրբեջանն է կատարել, Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին և ակնկալում է մանրամասն տվյալներ դրանց վերաբերյալ։ Ադրբեջանը փոխանցել է տեղեկություններ ըստ իրենց կատարված խախտումների վերաբերյալ, մենք հետաքննություն ենք կատարել, պարզվել է՝ ընդհանուր ամամբ խախտումներ չեն եղել»,- ասաց նա։
Արմեն Գրիգորյանը խոսեց նաև Ադրբեջանի հետ բանակցությունների ներկա փուլի և միջնորդների անհրաժեշտ լինել-չլինելու մասին։ Նա նշեց՝ բանակցությունները հիմնականում ընթանում են երկկողմ, Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, վերջնական՝ ինտենսիվ փուլում, երբ տեքստն էր համաձայնեցվում, բանակցությունները երկկողմ էին։
ԱԽ քարտուղարը տեղեկացրեց՝ ապաշրջափակման մասով Երևանի գրավոր առաջարկներին դեռ հստակ պատասխան չկա։
«Բաքվի հետ բանակցությունները ստորագրման շուրջ են․ տեքստը համաձայնեցված է, պետք է բանակցենք ստորագրման տեղի և ժամի վերաբերյալ, հիմնական բանակցությունները սրա մասին են։
Քանի որ վերջին շրջանում բանակցությունները երկկողմ են ընթանում և տեսնում ենք երկկողմ բանակցություններում արդյունավետություն, մենք շարունակում ենք երկկողմ աշխատել»,-ասել է Գրիգորյանը։