ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆԻՆ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԱՍԵԼ ԵՆ՝ ԻՐ ՄՈՒՏՔԸ ՀՀ ԱՐԳԵԼՎԱԾ Է

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին «Զվարթնոց» օդանավակայանում ասել են, որ իր  մուտքը ՀՀ արգելված է: Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը՝ մանրամասնելով, որ քաղաքագետը ՀՀ էր ժամանել «ծնողների շիրիմներին այցելելու» նպատակով:
Միհրանյանը «Զվարթնոցում» սպասելուց հետո վերադարձել է Մոսկվա:
Միհրանյանը, ինչպես նշված է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) մամուլի ծառայության հաղորդագրությունում, Երևան էր ժամանել Արա Աբրահամյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բոլորին, բացի Միհրանյանից, թույլ են տվել անձնագրային հսկողություն անցնել ու մտնել Հայաստան։


Читайте также

Оставить комментарий