ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԲԱՔՎԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից կալանավորված հայ ռազմական հանցագործների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանը դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան։
Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին մեղադրում են մի շարք ծանրագույն, այդ թվում՝ ցեղասպանության, ահաբեկչության և խաղաղ բնակչության բռնի տեղահանում կազմակերպելու հոդվածներով։
Պաշտոնական Բաքուն նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ համագործակցել Ադրբեջանի դատախազության հետ։
«Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայաստանյան համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության», - նշված է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։


Читайте также

Оставить комментарий