ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ ԼԻԲԱՆԱՆՑԻ ՎԱՐՁԿԱՆԻ ԳՈՐԾԸ, ՈՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿՌՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Ադրբեջանում դատարան է ներկայացվել Լիբանանի քաղաքացի Վիկեն Աբրահամ Էլջեկչիյանի դեմ հարուցված քրեական գործը, որը 2020-ի աշնանը Ղարաբաղում կռվել է Հայաստանի կողմից:
Ադրբեջանի գլխավոր դատախազության և Պետականանվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ հետաքննության ընթացքում պարզվել է, որ Լիբանանի քաղաքացի, 1979 թ. Բեյրութում ծնված Վիկեն Աբրահամ Էլջեկչիյանը 2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ 2,5 հազար ԱՄՆ դոլար պարգևավճարի դիմաց, համաձայնվել է հայկական կողմից մասնակցել Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին:
«Էլջեկչիյանը, տարբեր երկրներից ժամանած այլ վարձկանների հետ միասին, մասնակցել է ադրբեջանցի զինվորականների և Ադրբեջանի քաղաքացիների դեմ ռազմական գործողություններին և ահաբեկչական գործողություններին», - ընդգծում են գերատեսչությունները:
Էլջեկչիյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 114.3 հոդվածների (վարձկանություն), 214.2.1 հոդվածներով (ահաբեկչություն) և 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով, նա կալանավորված է: