Հայ դիվերսանտները փորձել են զավթել Ադրբեջանի ՊՍԾ մարտական դիրքը
Հարուցվել է քրեական գործ հայկական սադրանքի առթիվ:
Ինչպես տեղեկացրել են Պետական սահմանապահ ծառայությունից և Զինվորական դատախազությունից՝ վերջին շրջանում Հայաստանի զինված ուժերը ավելի հաճախ են խախտում հրադադարի ռեժիմը:
2020 թվականի փետրվարի 24-ին ժամը 07:00-ի սահմաններում Նոյեմբերյանի Կոթի գյուղում տեղակայված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել Գազախի շրջանի Գուշչու Այրըմ գյուղի ուղղությամբ:
Հակառակորդը լուրջ կորուստներ տալով ստիպված է եղել նահանջել: Հայկական կողմի սադրանքը կանխելու ժամանակ հերոսաբար զոհվել է սահմանապահ Վելիև Իբրահիմ Ալեմշահ օղլուն: Զինվորի սպանությունը, որը պաշտպանում էր Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված պետական սահմանը, հանցագործություն է և այդ արյունոտ հանցագործության պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա:
Սահմանապահ ծառայության մարտական դիրքի մոտ, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հայտնաբերվել են Կալաշնիկովի գնդացիրի փամփուշտների ժապավեն, РГ-42 տիպի չպայթած նռնակ, 7,62 մմ տրամաչափի 66 պարկուճ, դիվերսիոն-հետախուզական խմբի պայուսակ ,որը պարունակում էր պահածոներ, հաց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 120.2.12, 29,120.2.4, 29,120.2.7 և 29,120.2.12 հոդվածներով: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հակառակորդի դիվերսիոն խումբը նպատակ է հետապնդել սպանել ադրբեջանցի զինծառայողներին և գրավել մարտական դիրքը: Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են: