Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբի հրամանատարը գերի է վերցվել
Օգոստոսի 23-ին, ժամը 05: 45-ի սահմաններում, Հայստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել է սադրանք իրականացնել շփման գծի Գերանբոյի շրջանի ուղղությամբ:
Ինչպես Irevanaz.com-ին հայտնել են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այս ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում՝ հակառակորդը կորուստներ կրելով, ստիպված է եղել նահանջել:
Նախնական հարցաքննության տվյալներով, մարտի ընթացքում հայկական դիվերսիոն խմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանը գերի է վերցվել:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ճակատային գծում իրավիճակի սրման համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: