Հայաստանի ԶՈՒ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը հանդիսանում է բացահայտ կեղծիք

irevanaz.com

Ֆեյսբուքի իր էջում մեկնաբանելով ադրբեջանցի սահմանապահի զոհվելը, Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը փորձել է կատարվածը բացատրել, որպես ադրբեջանական կողմի՝ առաջնագծում ինժեներական աշխատանքներ կատարելու և իրենց դիրքերը առաջ քաշելու փորձ:
Ինչպես հայտարարել են Ադրբեջանի Հանրապետության Պետական սահմանապահ ծառայությանում, տվյալ հատվածում Պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից որևէ ինժեներական աշխատանքներ չեն անցկացվել:
«Հայաստանի ԶՈՒ-ի պաշտոնական ներկայացուցչի այս հայտարարությունը հանդիսանում է բացահայտ կեղծիք և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման աղաղակող փաստը արդարացնելու փորձ, ինչպես նաև հանրությանը մոլորության մեջ գցելու նպատակ է հետապնդում:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող Գազախի և Աղստաֆայի շրջանների ուղղությամբ ծառայողական, մարտական գործունեության իրականացման ողջ ընթացքում դիտարկվում են՝ շփման գծում լարվածություն ստեղծելու բազմաթիվ փորձեր, հատկապես՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից, որոնք չեն մնում առանց համարժեք պատասխանի»,- հայտարարել են Պետական սահմանապահ ծառայությունում:



Читайте также

Оставить комментарий