ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՍԾ. ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ ՀԱՅԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ ՍՊԱՆԵԼ ԻՐԵՆՑ ԶԻՆՎՈՐԻՆ. ՖՈՏՈՓԱՍՏ

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը:
«Այս կապակցությամբ պաշտոնապես հայտարարում ենք, որ տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Մեր ստորաբաժանումների կողմից իրականացված դիտարկումների արդյունքում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրում արձանագրվել են հայ զինծառայողների կողմից կարգապահական խախտումներ՝ ոչ սթափ վիճակում։
Այսպես, ժամը 10:37-ին վրանում արձակվել է 1 կրակոց, իսկ 8 րոպե անց՝ ժամը 10:45-ին՝ ևս 2 կրակոց։ Որոշ ժամանակ անց վրանից մեկ մարդ է տարհանվել։
Դիտարկումները, լուսանկարների, տեսանյութի և այլ նյութերի վերլուծությունը վկայում է այն մասին, որ միջադեպը տեղի է ունեցել հայ զինվորականների միջև», -նշվում է ՊՍԾ-ի հայտարարության մեջ։
