ԷԼՉԻՆ ԳՈՒԼԻԵՎ. ՑԱՆԿԱՑԱԾ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՍԵՑՎՈՒՄ Է ԵՎ ԿԿԱՍԵՑՎԻ

«Պետական սահմանին, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմանին օպերատիվ իրավիճակը գտնվում է մեր խիստ վերահսկողության ներքո, ցանկացած հնարավոր սպառնալիք վճռականորեն կասեցվում է և կկասեցվի»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։
«2022 թվականի սեպտեմբերին մեր սահմանային անցակետերի դեմ սադրանք իրականացրած հակառակորդը կրկին ականատես եղավ ադրբեջանցի զինվորի անսասանությանը, ադրբեջանցի սահմանապահի բարձր մարտական ոգուն։ Հերոսաբար կասեցվեց նաև հայկական զինված ուժերի ստորաբաժանումների լայնածավալ սադրանքը ադրբեջանա-հայկական պետական սահմանի Զանգիլանի շրջանի ուղղությամբ, կենդանի ուժի, հրետանային կայանքների հետ միասին չեզոքացվեցին հակառակորդի մարտական դիրքերը, հենակետեր և կրակակետերը»:
Էլչին Գուլիևը հիշեցրել է, որ մարտերի ընթացքում «Harop» և «Quzğun» անօդաչու թռչող սարքերի կիրառման արդյունքում ոչնչացվել են 7 միավոր С-300 համակարգեր (44 օրվա պատերազմի ընթացքում ոչնչացվել էր 8 միավոր) վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը.), որոնք հակառակորդին հնարավորություն էին տալիս հեռու տարածությունից վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը, ինչպես նաև Ս-125 համալիրների կառավարման 2 կայան, P-18 ռադիոտեղորոշիչ համակարգ, R-330 Zhitel ՌԷՊ կենտրոն, տասնյակ մարտական կետեր:


Читайте также

Оставить комментарий