ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՈՎԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԿՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՈՎԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԿՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»Մարտի 5-ին Հայաստանի Զինված ուժերը կոպտորեն խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական պետական սահմանին: Գազախի շրջանի Գուշչու Այրըմ գյուղի ուղղությամբ՝ դիպուկահարի կրակի արդյունքում զոհվել է սահմանապահ Փաշազադե Օրխան Նազիմ օղլուն:
Դրա հետ կապված՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ նշվում է, որ այս արյունալի միջադեպը նպատակաուղղված սադրիչ բնույթ է կրում, և օկուպանտ երկիրը`Հայաստանը լիովին պատասխանատվություն է կրում այս հանցագործության համար:
«Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները պաշտպանող մեր զինվորի սպանությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ օկուպանտ երկրի` Հայաստանի խաղաղ կարգավորման կոչերը ոչ այլ ինչ են, քան կեղծ ու երեսպաշտություն: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նման հանցավոր ու կործանարար գործողությունները ուղղակիորեն խոչընդոտում են՝ հայ-ադրբեջանական հակամարտության բանակցությունների միջոցով կարգավորմանը և այդպիսով, միջազգային հանրության ջանքերը`ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի»,-ասվում է հայտարարության մեջ:



Читайте также

Оставить комментарий