Ֆուադ Ախունդով. Նոր ֆեյքեր Հայաստանից՝ «Ադրբեջանում գերության մեջ տանջվող տատիկների ու պապիկների» մասին

Հայկական տելեգրամ-ալիքների կողմից, իբր Ադրբեջանում կալանավորված «75 ամյա տատիկի ու 85 ամյա պապիկի» վերաբերյալ տեղեկատվական «լցոնում» ստեղծելու փորձերը՝ սադրիչ ֆեյք է, ավելի ճիշտ՝ բացահայտ խարդախություն:Այս մասին հայտարարել է Ֆուադ Ախունդովը։Նրա խոսքով, տեղեկատվությունը այն մասին, որ իբր «Ավթանդիլյան Բենիկ Պետրոսի (ծնված 1935 թ.) և Սարգիսյան (Ավթանդիլյան) Էլզա Վաղարշակի (ծնված 1945 թ.) գերեվարվել են 2020 թվականի նոյեմբերի 11-ին» և այժմ բռնի պահվում են Ադրբեջանում, տարածել են հայկական տելեգրամ-ալիքները, այդ թվում նաև AreV-ն՝ ուղեկցելով «Թողեք թող տուն գան» կոչով ծերուկների լուսանկարներով։Մեր երկրում չկան Հայաստանից բռնի պահվող կանայք ու ծերեր։ Ադրբեջանը նախ և առաջ, դեռ հրադադարի տաք հետքերով անցկացրեց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների փոխանակում։ Նախօրեին, որպես բարի կամքի դրսևորում, ազատվել և Լիբանանի իշխանություններին է հանձնվել Մարալ Նաջարյանը՝ ալևոր հասակից շատ հեռու տիկինը, և այժմ Ադրբեջանում Հայաստանի քաղաքացի ոչ մի կին չի մնացել»,- նշել է Ախունդովը։Ինչ վերաբերվում է ծերերին, ապա քաղաքագետը հավելել է. «Հիշեցնենք. Հադրուդի ազատագրման ժամանակ մեր զինծառայողները այնտեղ բացահայտեցին լքված ծերուկներին՝ 85-ամյա Եվգենիա Բաբայանին և 84-ամյա Միշա Մելքումյանին։ Նրանց տեղափոխել էին Բաքու, բժշկական օգնություն են ցուցաբերել, չսպասելով մարտական գործողությունների ավարտին՝ փորձել էին փոխանցել Հայաստանի իշխանություններին։ Նախ Հայաստանի ներկայացուցիչները պարզապես չներկայացան փոխանակման վայր։ Իսկ այնուհետև, հոկտեմբերի 29-ին, երբ Եվգենի Բաբայանին և Միշա Մելքումյանին Հայաստան ուղարկեցին՝ Վրաստանի միջով, Երևանի ներկայացուցիչը հրաժարվեց ընդունել ծանր հիվանդ Միշա Մելքումյանին, ով հետո մահացավ։ Ծերուկներին բռնի կալանավորելը՝ Ադրբեջանի կանոնների մեջ չի մտնում»,- ընդգծել է քաղաքագետը։Ախունդովը նշել է, որ «մնում է միայն գուշակել, թե որտեղ են այսօր գտնվում Բենիկ և Էլզա Ավթանդիլյանները»։«Նրանք կարող է դարձել են տեղացի ավազակների զոհեր, կամ «կորել են» զանգվածային փախուստների ժամանակ։ Սակայն այժմ փորձել դրանում մեղադրել Ադրբեջանին, իբր «բռնի պահում են» այդ ծերուկների», ուղղակի անբարոյականություն է»,- հայտարարել է քաղաքագետը։


Читайте также

Оставить комментарий