ԱԳՆ. Որպես հումանիզմի դրսևորում՝ Ադրբեջանն ազատ արձակեց Մարալ Նաջարյանին

«Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքում ծնված Մարալ Նաջարյանը ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Լիբանանի քաղաքացիություն: Նախկին հակամարտության գոտում նա ձերբակալվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից՝ իր կենակից, ծագումով հայ Լիբանանի քաղաքացու հետ միասին:
Նա ցուցմունք է տվել Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու և Ադրբեջանի օրենսդրությունը խախտող այլ գործողություններ կատարելու կապակցությամբ»:
Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:
«Որպես հումանիզմի դրսևորում՝ մարտի 10-ին ադրբեջանական կողմը ազատ է արձակել Մարալ Նաջարյանին: Կուզենայինք նշել, որ նա անձամբ նախընտրեց վերադառնալ ոչ թե Հայաստան, այլ Լիբանան: Նշենք նաև, որ ռուսական կողմի հետ քննարկումների արդյունքում նրան հնարավոր չեղավ ուղարկել Ռուսաստանի տարածքով, քանի որ նա Լիբանանի քաղաքացի է: Այդ պատճառով Նաջարյանը Լիբանան ուղարկվեց Թուրքիայի տարածքով: Մենք կցանկանայինք նշել, որ ներկայումս Ադրբեջանում ծագումով հայ ձերբակալված կին չկա: Հայրենական պատերազմի ընթացքում ձերբակալված 5 կանանց մեծ մասը ազատ է արձակվել նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:


Читайте также

Оставить комментарий