Արսեն Բաղդասարյան. «Օգնեք տուն վերադառնամ» - ՎԻԴԵՈ

irevanaz.com

Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում՝ ադրբեջանական կողմից կալանավորված հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանի հետ ԱզերԹաջի հարցազրույցը։
Նշենք, որ 2014 թ. դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի տարածքում զորքերի շփման գծում կատարած դիվերսիա փորձի ժամանակ կալանավորված և Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի՝ 2015 թ. մայիսի 5-ի որոշմամբ 15 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Բաղդասարյանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ազատվելու կապակցությամբ ուղերձով դիմել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Այս կապակցությամբ նոյեմբերի 28-ին Արսեն Բաղդասարյանը պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հարցերին։ Ընթերցողներին ենք ներկայացնում տվյալ հարցազրույցը։

—Ինչպես գիտեք, Ադրբեջանը հանդես է եկել բոլոր ռազմագերիներին և պատանդներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ազատելու նախաձեռնությամբ, բայց Հայաստանի ղեկավարությունը չգիտես ինչու չի ուզում գնալ դրան ։ Ձեր կարծիքով, ինչու՞ չի Հայաստանը աջակցում հումանիզմի այդ սկզբունքին։

—Ես տեղյակ եմ, որ ադրբեջանական կողմը միջազգային կազմակերպությունների միջոցով պաշտոնական առաջարկություն է հղել։ Այդ մասին տեղեկացրել են ադրբեջանական իրազեկ մարմինները։ Սակայն ցավոք, հայկական կողմը անտարբեր վերաբերվեց իմ ճակատագրի նկատմամբ։ Կարող եմ մեջբերել ինձ հասցեագրված ծանուցումից մի հատված. «Արսեն Էդուարդովիչ, մենք՝ ադրբեջանական կողմը, միջազգային կազմակերպությունների միջոցով պաշտոնական նամակ ենք ուղարկել Հայաստան, որպեսզի բոլոր ռազմագերիներին և պատանդներին ազատել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, սակայն ցավոք, հայկական կողմը, որի բանակում դուք ծառայել եք, անտարբերությամբ է վերաբերվում ձեր ճակատագրին»։ Եվ սա այն ժամանակ, երբ ես իմ կյանքի երկուս ու կես տարին տվել եմ ղարաբաղյան հողի համար, որտեղ, եթե ասենք ռազմական լեզվով, ես ադրբեջանական կողմի համար եղել եմ «թշնամի», «հակառակորդ» և ինձ կարող էին ցանկացած պահի սպանել։

—Որքան մեզ հայտնի է, հայկական կողմը հետաքրքրվում է մյուս գերիների ճակատարգրով։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Կարեն Ղազարյանի ընտանիքին։ Ինչու՞ է ձեր նկատմամբ այդպիսի անտարբերություն դրսևորվում։

—Որովհետև մյուսները ծնվել են Հայաստանի տարածքում, իսկ ես նախկին ԼՂԻՄ-ի մայրաքաղաք Ստեփանակերտում, այժմյան Խանքենդիում։ Հայաստանի համար ղարաբաղցիները ոչ ոք են, մենք նրանց համար ղարաբաղյան «էշեր» ենք։ Եթե Հայաստանը ասում է, որ ես այդ հանրապետության քաղաքացի եմ, ապա հայկական կողը պետք է դրական պատասխան տար Ադրբեջանի հարցմանը։

—Դուք արդեն երկար ժամանակ գտնվում եք այստեղ։ Ի՞նչն է ծառայել , որպես համբերության վերջին կաթիլ՝ Նիկոլ Փաշինյանին նամակով դիմելու համար:

—Առաջին հերթին, հարմար քաղաքական մթնոլորտը։ 2016 թվականից ադրբեջանական կողմը հանդես է գալիս բոլոր ռազմագերիներին ու պատանդներին «բոլորը բոլորի դիմաց» ազատելու նախաձեռնությամբ։ Այդ ժամանակ իշխանությունը Սերժ Սարգսյանի ձեռքում էր, ով «ղարաբաղյան կլանի» ղեկավարն էր։ Բանակը, ինչպես ասում են, սովորեցնում է համբերել և դրա համար էլ ես համբերատար սպասում էի։ Եվ այժմ, երբ Սերժ Սարգսյանին և նրա թիմին տապալել են, ես որոշեցի դիմել իրազեկ մարմիններին, որպեսզի նրանք նպաստեն և այստեղ հրավիրեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որպեսզի ես կարողանամ խնդրանքով դիմել Նիկոլ Փաշինյանին։ Եթե այդպես է, ապա ադրբեջանական կողմը չպետք էր հարցումով դիմեր, չէ որ ես նրանց համար թշնամի եմ, Ադրբեջանի համար, որի մասին Հայաստանում քսան տարուց ավել ասում են, որ նա ագրեսոր երկիր է և մարդասիրություն չի դրսևորում։ Սակայն իրականում ադրբեջանական կողմն է իմ նկատմամբ մարդասիրություն դրսևորում։ Իսկ որտե՞ղ է հայկական կողմի մարդասիրությունը։ Ո՞վ կարող է ինձ բացատրել դա։

—Դուք ի՞նչ կցանկանայիք ԶԼՄ-ների միջոցով փոխանցել Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի նա աջակցի ադրբեջանական կողմի նախաձեռնությանը։

—Ես կցանկանայի միայն փոխանցել, որ, եթե Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը իրոք մտահոգվում են ժողովրդի մասին, ապա թող նրանք այնտեղ ազատեն Դիլգամ Ասկերովին, Շահբազ Գուլիևին և զինվոր Էլնուր Հուսեյնզադեին, իսկ ադրբեջանական կողմը, իր հերթին ազատում է մեզ, որպեսզի մենք կարողանանք հանդիպել մեր հարազատների ու մերձավորների հետ։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է երկրի իշխանություններից պահանջի՝ համաձայնություն տալ ադրբեջանական կողմի նախաձեռնությանը։

—Հայաստանում ասում են, որ իբր ձեզ ստիպում են կարդալ թղթի վրա գրվածը։ Դուք ի՞նչ կարող եք ասել այդ առումով։

—Ես ամեն ինչ ինքս եմ ասում, ինձ ոչ ոք չի տանջել և չի ստիպել դա ասել։ Կարող եք նույնիսկ տեսախցիկը շրջել, որպեսզի երևա, որ պատի վրա նախօրոք նախապատրաստված ոչ մի տեքստ չկա։ Տեսեք, ես ամեն անգամ դեմքով շրջվում եմ ինձ հարց տվող լրագրողի կողմը և եմ նայում ուղիղ նրա աչքերի մեջ, այլ ոչ թե միայն տեսախցիկին։ Ես ոչ մի բան չեմ ասում թելադրանքով։

—Եվ իվերջում, թող այս հարցը ստանդարտ չթվա ձեզ։ Մի քիչ էլ խոսեք ձեր պահման պայմանների մասին: Դուք ունե՞ք արդյոք որևէ խնդրանք։

—Ես միայն մի խնդրանք ունեմ, օգնեք տուն վերադառնալ։ Պահման պայմանների հետ կապված կարող եմ ասել, որ ես ոչ մի բողոք չունեմ։ Ինձ համար նույնիսկ պայմաններ են ստեղծել, որպեսզի Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով նամակագրությամբ շփվեմ հարազատներիս հետ։ Առողջական վիճակի հետ կապված նույնպես խնդիրներ չունեմ։ Չորս տարվա ընթացքում ոչ մի անգամ չեմ հիվանդացել։ Ճիշտ է մեզ այստեղ «մայրիկի ճաշեր» չեն տալիս, սակայն սննդի հետ կապված ամեն ինչ նորմալ է։ Ես նույնիսկ մի քիչ գիրացել եմ։
Բացի դրանից, ինձ թույլ են տալիս կարդալ և պատվիրել գրքեր։ Այս ընթացքում ես կարողացել եմ կատարելագործել իմ ռուսերենն ու անգլերենը։ Ներկայումս չինարեն եմ սովորում։



Читайте также

Оставить комментарий